Ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում
դիտումներ: 628
Ազատ ոճի ըմբիշներ Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) պայքարից դուրս մնացին ժամանակից շուտ ու չկարողացան պայքարել մեդալի համար։ Պապիկյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Մուհամեդ Ակդենիզին, իսկ Ալիխանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց լիտվացի Անդրիուս Մաժեիկային։
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից։