Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը նշանադրվել են


  
դիտումներ: 1476

Քենսինգթոնյան պալատը հաստատել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կրտսեր թոռը` արքայազն Հարին նշանադրվել է «Ֆորս մաժոր» հեռուստասերիալի դերասանուհու հետ

Արևմտյան լրատվամիջոցները վաղուց արդեն տեղեկություն են տարածում այն մասին, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պատրաստվում են իրենց հարսանիքին, և այսօր արդեն երկար լռությունից հետո Քենսինգթոնյան պալատը պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը: Գրում է Elle.ru-ն:

Արքայական ընտանիքի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` զույգի նշանադրությունը տեղի է ունեցել դեռևս ամսվա սկզբին: Դրանից առաջ Հարրին պաշտոնապես սիրելիի ծնողներից խնդրել է նրա ձեռքը, ինչպես նաև թույլտվություն տատիկից` թագուհի Եղիսաբեթ II- ից Մարքլի հետ ամուսնանալու համար: Հարսանիքը նախատեսված է 2018 թվականի գարնանը անցկացնել: Նորապսակները կապրեն Քենսինգթոնյան պալատում:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրի և Մեգան Մարքի սիրավեպը անցյալ տարվա կեսերին է սկսվել: Մարքլի համար սա կլինի երկրորդ ամուսնությունը: 2011-2013 թթ. նա ամուսնացած է եղել ռեժիսոր Թրևոր Էնջելսոնի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: