Ջեյմս Քեմերոնը բացատրել է «Տիտանիկ» ֆիլմում Դի Կապրիոյի հերոսի մահը
«Պատասխանը շատ պարզ է, քանի որ սցենարի 147-րդ էջում ասվում է, որ Ջեքը մահանում է: Դա գեղարվեստական մտահաղացում էր: Դուռը բավական մեծ էր, որպեսզի պահեր Ռոուզին (մարմնավորել է Քեյթ Ուինսթլը), սակայն ոչ բավական մեծ Ջեքին պահելու համար», - ասել է Քեմերոնը Vanity Fair ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում:
Ռեժիսորը կարծում է, որ եթե գլխավոր հերոսը ողջ մնար, ֆիլմի ավարտը կկորցներ իմաստը:
«Սա մահվան և բաժանման մասին ֆիլմ է: Նա ստիպված էր մահանալ: Այսպիսով, ինչպես դա պատահեց կամ նրա վրա ընկած ծխնելույզի պատճառով, նա միևնույն է կխեղդվեր: Դա արվեստ է, իրադարձությունները պայմանավորված են գեղարվեստականությամբ, այլ ոչ թե ֆիզիկական իմաստով », - հավելել է Քեմերոնը:
«Տիտանիկ» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1997 թ. նոյեմբերի 1-ին Տոկիոյում կայացած միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ֆիլմը 11 «Օսկարի» է արժանացել և 12 տարի պահպանել համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմ կոչումը: