Հայերեն   English   Русский  

2 ոսկի՝ Կ1-ի միջազգային մրցաշարից


  
դիտումներ: 1013

Նոյեմբերի 25-26-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց Կ1-ի միջազգային մրցաշար:

Ստուգատեսին մասնակցեցին 6-17 տարեկան և 18-ից բարձր տարիքային խմբերի մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Պարսկաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից:

Հայաստանի ներկայացուցիչներ Վահե Թադևոսյանը (8տարեկան) և Էդգար Վարդանյանը (11 տարեկան) մրցաշարին մասնակցեցին Պրոֆեսիոնալ Կ1 ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ: Հայ մարզիկները հավասարը չունեցան իրենց տաիքային խմբերում և ոսկե մեդալ նվաճելով՝ կանգնեցին պատվո հարթակի առաջին աստիճանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: