Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփը Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ զարդարել է Սպիտակ տունը. Լուսանկարներ


  
դիտումներ: 2416

Եթե կարծում եք, որ Սպիտակ տունը Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ անձնակազմի մի ամբողջ բանակ է զարդարում, ապա սխալվում եք:

Պարզվում է` կազմակերպչական բոլոր հարցերի մասին հոգում է առաջին տիկինը: Նախօրեին ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը ինստագրամում աներևակայելի գեղեցիկ տեսահոլովակ է հրապարակել Սպիտակ տանից, որը զարդարված է Սուրբ ծննդյան տոների կապակցոթւյամբ: Գրում է Elle.ru-ն:

Նստավայրն իսկական ֆանտաստիկ աշխարհի է վերածվել, իսկ այդ մտահաղացման հեղինակն անձամբ Մելանիա Թրամփն է եղել:

Սակայն Սպիտակ տան գլխավոր զարդարանքը Վիսկոնսից բերված 5.5 մետր երկարությամբ տոնածառն է դարձել, որը երկնագույն սենյակում է տեղադրվել: Գլխավոր տոնածառից բացի Սպիտակ տան տարբեր անկյուններում այլ 52 տոնական եղևնիներ են զարդարվել:

Իսկ Սպիտակ տանն առաջին Սուրբ ծննդյան ընդունելությանն առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտնվել է տոնական հագուստով` նախապատվություն տալով աշխարհահռչակ Dior նորաձևության տան կրեմագույն զգեստին, որը ոսկեգույն նավակ կոշիկներով էր համադրել:

ԱՄՆ-ի առաջին տիկինը ընդունելությանը նաև եկեղեցական դպրոցի աշակերտների է հրավիրել, որոնք մասնակցություն են ցուցաբերել Սպիտակ տան վերջնական ձևավորմանը:

Մելանիա Թրամփ-Սուրբ Ծնունդ

Մելանիա Թրամփ-Սուրբ Ծնունդ

Մելանիա Թրամփ-Սուրբ Ծնունդ

Մելանիա Թրամփ-Սուրբ Ծնունդ

Մելանիա Թրամփ-Սուրբ Ծնունդ

Մելանիա Թրամփ-Սուրբ Ծնունդ

Մելանիա Թրամփ-Սուրբ Ծնունդ

Մելանիա Թրամփ-Սուրբ Ծնունդ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: