Հայերեն   English   Русский  

CNN-ի լրագրողները հրաժարվել են ներկա գտնվել Թրամփի ամանորյա հավաքույթին


  
դիտումներ: 711

CNN հեռուստաընկերության լրագրողները հրաժարվել են ներկա գտնվել Սպիտակ տանը լրագրողների համար կազմակերպվելիք ամանորյա հավաքույթին` մերժումը բացատրելով որպես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հռետորության հետ անհամաձայնության նշան: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է Politico պարբերականը` հղում անելով հեռուստաընկերության ներկայացուցչին:

«Հաշվի առնելով նախագահի կողմից մամուլի ազատության և CNN-ի վրա հարձակումների շարունակական բնույթը` մենք չենք համարում, որ նպատակահարմար է որպես հրավիրված հյուրեր նրա հետ նշել», - ասել է CNN-ի ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը ողջունել է լրագրողների բոյկոտի հայտարարությունը:

«Սուրբ Ծնունդը շուտ է գալիս: Վերջապես CNN-ից լավ նորություն ստացանք»- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր «կեղծ տեղեկությունների» մրցանակ խաղարկել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: