Հայերեն   English   Русский  

Որքա՞ն արժե Մեգան Մարքլի նշանադրության մատանին. Լուսանկարներ


  
դիտումներ: 2490

Հայտնի է դարձել արքայադուստր Դիանային պատկանած ադամանդներից դերասանուհի Մեգան Մարքլի համար պատրաստված նշանադրության մատանիի գինը

Նախօրեին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարեցին իրենց նշանադրության մասին, իսկ այսօր արդեն հայտնի է դարձել զույգի հարսանիքի ամսաթիվը, որը տեղի կունենա 2018 թ. մայիսին: Ներկայումս ամբողջ աշխարհը խոսում է արքայազնի հարսնացուի մասին, սակայն ոչ պակաս ուշադրության արժանացել է նաև սիրելիին Հարիի նվիրած մատանին: Գրում է Elle.ru-ն:

Այն պատրաստված է դեղին ոսկուց և զարդարված է երեք ադամանդներով: Հարիի խնդրանքով Cleave and Company ոսկերչական տան, որի մեծ երկրպագուն հենց թագուհի Եղիսաբեթ 2-րդն է, մատանիի մեջ ներառել են արքայազնի մորը` արքայադուստր Դիանային պատկանած երկու ադամանդներ, որոնց մեջտեղում տեղադրել են Բոտսվանայից բերված ավելի մեծ ադամանդ:

Ու թեև դժվար է մատանու արժեքը հստակեցնել, փորձագետները կարծում են, որ ամենամեծ ադամանդը կարող է մինչև 250 հազար ԱՄՆ դոլար արժենալ, իսկ մյուս երկուսը` մոտ 100 դոլար:

«Ոչ ոք չի կարող հստակ ասել այս մատանու գինը: Արքայադուստր Դիանային պատկանած քարերի առկայությունը այն անգին է դարձնում», - հայտարարել է Diamond Pro ոսկերչական տան գործադիր տնօրեն Մայքլ Ֆրիդը:

Մեգան Մարքլ-արքայազն Հարի

Մեգան Մարքլ-արքայազն Հարի

Մեգան Մարքլ-արքայազն Հարի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: