Հայերեն   English   Русский  

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքը


  
դիտումներ: 16633

Հաշմանդամություն ունեցողԳագիկ Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքն օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում։

«Ինձ բոլորն ասում էին՝ հարմարվի, որ էլ վարորդական վկայական չես կարող ձեռք բերել ու վաճառի մեքենադ։ Երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից զանգահարեցին ու ասացին, որ իմ խնդիրը լուծվել է ու կարող եմ գնալ վարորդական վկայական ստանալ, չէի հավատում, որ կարող էր նման բան լինել»,- նշել է Գագիկ Հովհաննիսյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: