Հայերեն   English   Русский  

Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով


  
դիտումներ: 832

Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կանվանակոչվի Մոնթե Մելքոնյանի անունով։

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու Հանրապետական և «Ելք» խմբակցության անդամները կողմ քվեարկեցին նախագծին: «Մեկ տարուց ավելի է այս հարցը քննարկվում է: Մենք հետագայում ճարտարապետների հետ ճանապարհահատվածն այնպիսի շենքերով պետք է կառուցապատենք, որ փողոցին և անվանը վայել լինեն»,-ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նախագծին դեմ քվեարկեց միայն «Երկիր ծիրանին», նշելով, որ դեմ են Մոնթե Մելքոնյանի անունով կոչել ինչ-որ ծայրամասային փողոց: Ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամները կողմ քվեարկեցին նաև Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակը Հնդկաստանի փողոց անվանակոչելու հարցին: Օրակարգում ընդգրկված այս հարցն առաջարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, տրվել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դրական պատասխանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: