Հայերեն   English   Русский  

​Դմիտրի Մեդվեդևն` իր ապագա ծրագրերի մասին


  
դիտումներ: 1919

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պատմել է, թե ինչով է պլանավորում ապագայում զբաղվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Հետագայում մենք կշարունակենք ծառայել Ռուսաստանին, քանի որ ես ոչ միայն սիրում եմ այս աշխատանքը, որով զբաղվել եմ իմ ողջ աշխատանքային կենսագրության ընթացքում: Ինձ պարզապես դուր է գալիս ապրել և աշխատել Ռուսաստանի Դաշնությունում», - ասել է վարչապետը «Россия 24» հեռուստաընկերության եթերում` պատասխանելով այն հարցին, թե ապագայի հետ կապված ինչ պլաններ ունի:

Մեդվեդևը նաև շնորհավորել է լրագրողներին և երկրի բոլոր քաղաքացիներին գալիք Ամանորի կապակցությամբ և նրանց երջանկություն և առողջություն մաղթել:

Ավելի վաղ ՌԴ վարչապետը պատմել էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման տպավորությունների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: