Հայերեն   English   Русский  

Սպիտակ տան ներկայացուցիչը` Ռեքս Թիլերսոնի հետագա պաշտոնավարման մասին


  
դիտումներ: 996

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կշարունակի այնքան ժամանակ պաշտոնավարել, մինչև կորցնի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վստահությունը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Երբ նախագահը կորցնի վստահությունը ինչ-որ մեկի նկատմամբ, ապա այդ մարդն այլևս այդ պաշտոնը չի զբաղեցնի», - The Hill պարբերականը մեջբերում է Սանդերսի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ Թրամփն ու Թիլերսոնը կշարունակեն համատեղ աշխատել, որպեսզի ավարտին հասցնեն այս անհավանական տարին:

«Ես կարծում եմ, որ նրա ապագան հենց այս պահին կայանում է նրանում, որպեսզի շարունակի նախագահի հետ համատեղ քրտնաջան աշխատել պետքարտուղարի պաշտոնում իր ծրագրի իրականացման համար», - հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամտում մեկնաբանել էին Թիլերսոնի հրաժարականի մասին տեղեկությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: