Հայերեն   English   Русский  

​Իվանիշվիլուն նախկին կինը երկկնության մեջ է մեղադրում


  
դիտումներ: 899

Ռուսաստանի քաղաքացի Ինգա Պավլովան մեղադրում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձին Իվանիշվիլուն` երկկնության ու իր նույնականացված անձնական տվյալների անօրինական օգտագործման մեջ:

Վրացական ԶԼՄ-ների տարածած Youtube –ում Պավլովան հավատացնում է, որ 1991-ին Փարիզում ամուսնացել է Իվանիշվիլու հետ, իսկ 1994-ին` բաժանվել, սակայն միայն վերջերս է տեղեկացել, որ 1991-ին Իվանիշվիլին Վրաստանում ամուսնացել է Էկա Խվեդելիձեի հետ.”Ստացվում է, որ1991-ին Իվանիշվիլին համարյա միաժամանակ ամուսնացել է 2 կանանց հետ”:

Նա Իվանիշվիլուց ֆինանսական փոխհատուցում է պահանջում իր նույնականացված տվյալները օգտագործելու համար: Մասնավորապես, Պավլովան նշում է, որ Իվանիշվիլին ու քարտուղար Պոլյակովն իր անունն են օգտագործել Ռուսասատանում “Ֆակտորիալ” ընկերության հիմադրման համար, որը գործել է 1994-2006-ին:

Բացի այդ,փաստաթղթերի համաձայն, որոնք կնոջը փոխանցել է անկախ լրագրող Իվանիձեն, Պավլովան իբր աշխատել է Ռուսաստանում Իվանիշվիլու 2 բանկերում : “Այդ տեղկությունն ինձ համար ցնցում էր, քանի որ ես երբեք ոչ մի ընկերություն չեմ հիմնել ու բանկերում էլ չեմ աշխատել”,- հայտնել է կինը ու հավելել:

Մինչդեռ նախկին վարչապետ ու միլիարդատեր Իվանիշվիլին իր հասցեին հնչած մեղադրանքները չի մեկնաբանել, սակայն վրացի փորձագետների կարծիքով, այդ տեղեկությունն անպայման կհետաքրքրի Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլուն ու նրա “Միացյալ ազգային կուսակցությանը”:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: