Հայերեն   English   Русский  

​ Սելենա Գոմեսը երկրպագուներին կոչ է արել աղոթել Գազայի համար


  
դիտումներ: 992

Սելենա Գոմեսը հուսով է, որ Instagram կայքի իր 11 միլիոն երկրպագուները կմիանան իրեն և կաղոթեն Գազայի ժողովրդի համար: Հուլիսի 19-ին երգչուհին կայքում տեղադրել էր հետևյալ գրությունը՝ «Դա մարդասիրություն է: Աղոթեք Գազայի համար»:

Նա կոչ էր արել իր երկրպագուներին աղոթել ընտանիքների և երեխաների համար և հիշել, թե ինչն է կյանքում կարևոր:

Որոշ երկրպագուներ արձագանքել էին՝ մեկնաբանությունների հատվածում գրելով, որ շնորհակալ են չվախենալու և ճշմարտությունը ասելու համար:

Գոմեսից առաջ Ռիհաննան խաղաղություն հաստատելու վերաբերյալ իր աջակցությունն էր հայտնել՝ Tweeter-ում գրելով «Ազատ Պաղեստին», սակայն հետո ջնջել էր այն: Այնուհետև տարածել էր իսրայելցի և պաղեստինցի երկու տղաների միմյանց հետ գրկախառնված լուսանկար՝ կոչ անելով աղոթել խաղաղության և իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուտափույտ ավարտի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: