Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները հայտնել են Եմենի նախկին նախագահի սպանության մասին


  
դիտումներ: 797

Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը սպանվել է: Այդ մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Սակայն տարածված տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Իսկ Al-Arabiya հեռուստաընկերության աղբյուրը հայտնել է, որ Սալեհի ճակատագրի մասին տեղեկությունը նրա տան ռմբակոծությունից հետո դեռևս անհայտ է մնում:

Հիշեցնենք, որ Եմենի մայրաքաղաք Սանայում և այլ քաղաքներում բախումները հուսի ապստամբների և Սալեհի համախոհների միջև շարունակվում են:

Սալեհը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994թ. նոյեմբերից մինչև 2011թ. նոյեմբերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: