Հայերեն   English   Русский  

Ապստամբները Եմենում 41 լրագրողի պատանդ են վերցրել


  
դիտումներ: 515

Եմենի մայրաքաղաք Սանայում հուսի ապստամբները 41 լրագրողի պատանդ են պահում Yemen Today հեռուստաընկերության շենքում: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով միմյանցից անկախ երկու տարբեր աղբյուրի, որոնք առնչություն ունեն այդ երկրում ապստամբների հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է նաև, որ պատանդների մեջ է հայտնվել Եմենում ռուսական Sputnik լրատվական գործակալության արտահաստիքային լրագրողը:

Ապստամբները նախորդ շաբաթ օրը գրավել են հեռուստատեսային կենտրոնը, որտեղ տեղակայված է Yemen Today հեռուստաընկերությունը, որի հետ համագործակցել է Sputnik-ի լրագրողը: Հեռուստալրագրողները կիրակի օրն արդեն որպես բողոքի նշան հացադուլ են հայտարարել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 245 մարդ սպանվել է Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: