Հայերեն   English   Русский  

Ահաբեկիչներն ամերիկյան զենքն օգտագործելու են Իրանի և Թուրքիայի դեմ. Էրդողան


  
դիտումներ: 813

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) և «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD)ահաբեկիչների ձեռքում հայտնված ամերիկյան զենքը կիրառվելու է Իրանի և Թուրքիայի դեմ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Ըստ Էրդողանի՝ Վաշինգտոնում խոստացել էին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումից հետո Միացյալ Նահանգները YPG-ի և PYD-ի ստորաբաժանումներից հետ կվերցնեն նրանց տրամադրված ամերիկայն զենքը, սակայն դա տեղի չի ունեցել:

«Ներկայումս Սիրիայում գրեթե չեն մնացել «Իսլամական պետության» զինյալներ, սակայն Միացյալ Նահանգները շարունակում են զինել YPG և PYD սիրիական թևին»,- նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Միացյալ Նահանգների գործողությունները չեն համապատասխանում Անկարայի և Վաշինգտոնի միջև դաշինքի ոգուն:

Անկարան YPG-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը, ըստ Անկարայի, կապեր ունի երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ:

Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: