Հայերեն   English   Русский  

ՈԱԱԿ աշխատակիցները վերապատրաստվել են Դուբլինում


  
դիտումներ: 1018

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 8-12-ը Դուբլինում մասնակցեցին «Տեմպուս»-ի ALIGN ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացման երկրորդ վերապատրաստմանը:

Վերապատրաստման ընթացքում քննարկվել են Որակավորումերի շրջանակի և ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանության ապահովման մի շարք խնդիրներ, մասնավորապես մոդուլների և կրթական ծրագրերի վերջնարդյունքների մշակումը և դրանց գնահատումը: Միջազգային փորձագետների հետ քննարկվեցին նաև Որակավորումների շրջանակի և կրթական ծրագրերի համապատասխանության ապահովման մի շարք գործիքներ, որոնք կօգտագործվեն տեղական ուղենիշների մշակման համար:

2013-ի նոյեմբերին մեկնարկած ALIGN-ը եռամյա ծրագիր է, որը կոչված է ապահովելու մասնագիտական կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համապատասխանությունը: Ծրագրի տեղական համակարգողը ԵՊԼՀ-ն է:

Ծրագրի շրջանակներում գործընկեր բուհերը պետք է 2 կրթական ծրագրեր հավատարմագրման ներկայացնեն ՈԱԱԿ-ին: Դուբլինում կայացած վերապատրաստումից հետո ՈԱԱԿ-ը կմշակի ու բուհերին կներկայացնի ուղեցույց` ծրագրային հավատարմագրման գործընթացը համակարգելու նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: