Հայերեն   English   Русский  

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին


  
դիտումներ: 1013

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին:

Դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Գեներալ Բաղմանյանը իմ հորդորով զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին: Այդ որոշումները կայացնում է ՀՀ Նախագահը: Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ»,- նշեց Վիգեն Սարգսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: