Քրիշտիանու Ռոնալդուն 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին
դիտումներ: 621
2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
32-ամյա խաղացողը 5-րդ անգամ ստացավ այդ մրցանակը և այդպիսով, կրկնեց «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ռեկորդը:
Արգենտինացին գրավել է երկրորդ տեղը, իսկ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը եզրափակել է լավագույն եռյակը:Մրցանակը հանձնվել է Էյֆելյան աշտարակի վրա: