Վլադիմիր Պուտինը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա է այցելել
Հաղորդվել է, որ ավիաբազայում Պուտինին դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սիրիայում ռուսական զորամիավորումների հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սկսել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը դեպի մշտական տեղակայման կետեր:
«Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ սկսել ռուսական զորքերի դուրսբերումը դեպի մշտական տեղակայման կետեր», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պուտինի խոսքերը:
Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Սիրիայում` Եփրատ գետի երկու ափերին, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության լիակատար ջախջախման մասին: