ԱՄՆ-ի վարչակազմը համաձայն է Ասադի նախագահությանը մինչև 2021թ. ԶԼՄ-ներ
Հաղորդվել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում «առանձին դեպքերում փաստերը հանգեցրել են նրան, որ վարչակազմը համաձայնվել է, որպեսզի Ասադը, որի ընտանիքը Սիրիայում կառավարում է գրեթե կես դարից ավել, մոտ չորս տարի ժամկետով կարող է մնալ իր պաշտոնին»:
Պարբերականը նշում է, որ Սիրիայի իշխանությունները և նրանց օտարերկրյա դաշնակիցները` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և լիբանանյան «Հեզբալլահ» կազմակերպությունը «միավորել են տարածքները, որոնք դեռևս մեկ տարի առաջ կապված չէին», իսկ Ասադի իշխանությունն արդեն վերականգնվել է Սիրիայի բնակչության մեծամասնության վրա:
ԱՄՆ պաշտոնյաները նաև մտավախություն ունեն, որ Ասադը կարող է հաղթել 2021թ. Սիրիայում կայանալիք ընտրություններում և «տարիներ շարունակ պահպանել իշխանությունը: