Հայերեն   English   Русский  

​Կոճապղպեղով թեյի ազդեցությունը և պատրաստման եղանակը


  
դիտումներ: 11897

Մենք թեյ սիրում ենք. սիրում ենք գունավոր թեյեր, համեմունքներից էլ նախընտրում ենք մեխակն ու դարչինը: Կոճապղպեղով թեյ խմելու սովորությունը դեռևս մեզանում արմատացած չէ, ու դրա պատճառը նաև այս թեյի ճիշտ պատրաստման ձևը չիմանալն է:

Նույնիսկ սուրճի սիրահարները կհամաձայնեն, որ թեյով օրը սկսելը շատ ավելի հաճելի է, թեկուզ այն գիտակցությամբ, որ թեյն ավելի առողջարար է ու տաքացնում է օրգանիզմը:

Կոճապղպեղով թեյն օգտակար է, ամրապնդում է իմունիտետը: Կոճապղպեղի ակտիվ միացությունը, որը կոչվում է գինգրոլ, ուժեղ հակամանրէ, հակասնկային ու հակավարկիչ հատկություն ունի: Բացի այդ, կոճապղպեղը խթանում է օրգանիզմի՝ վարակներին դիմակայելու ունակությունը, ինչի շնորհիվ արդյունավետ պայքարի միջոց է դառնում գրիպի ու մրսածության հիվանդությունների դեպքում:

Ազդում է ինչպես հակաբորբոքային միջոց: Կոճապղպեղի պարունակած հակաբորբոքային միացությունները հանգստացնում են հոդացավն ու մկանացավը, պայքարում դիաբետի, աուտոիմունային, սիրտ-անոթային, արթրիտի, թոքերի ու Ալցհեյմերի հիվանդության դեմ:

Բարելավում է ուղեղի աշխատանքը: Կոճապղպեղի կանոնավոր գործածումը բարելավում է ուղեղի աշխատանքը, հիշողությունը, քանի որ կանխում է բորբոքումը, ապոպտոզը և բարելավում է արյան շրջանառությունը:

Կոճապղպղը նպաստում է արյան ճիշտ հոսքին, քանի որ պայքարում է սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնող երևույթների դեմ (արյան բարձր ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ): Արդյունավետ կերպով կանխում է սրտի նոպաներն ու կաթվածը:

Բարելավում է մարսողությունը: Կոճապղպեղը սննդարար նյութերի յուրացումն է ակտիվացնում: Այդ կերպ հնարավոր է խուսափել փորկապությունից, սրտխառնուքից, ջղաձգությունից, փորլուծից ու փսխումից:

Հակաքաղցկեղային հատկություն ունի: Կոճապղպեղն ուժեղ հակաբորբոքային հատկության շնորհիվ արդյունավետ է նաև քաղցկեղի դեմ պայքարում, քանի որ խոչընդոտում է քաղցկեղային բջիջների մետաստազավորումը: Բազմաթիվ ուսումնասիրություններով ապացուցվել է, որ կոճապղպեղն արդյունավետ է մաշկի, լյարդի, միզապարկի, կաթնագեղձի, թոքերի, շագանակագեղձի, լիմֆոմայի, ենթաստամոքսագեղձի քաղցկեղների դեպքում: Հետևաբար պետք է պարզապես կանոնավոր կերպով կոճպղպեղով թեյ խմել:

Կոճապղպեղով թեյի պատրաստումը

Բաղադրիչները

4-6 բարակ շերտ թարմ կոճապղպեղ

1 բաժակ ջուր

մեղր՝ ըստ ցանկության ու հախճապակե ոչ մեծ կաթսա:

Ջուրը լցնել կաթսայի մեջ ու եռացնել, ավելացնել կոճապղպեղն ու կրակը թուլացնել, եփել ևս 10-15 րոպե: Ապա կրակից կաթսան վերցնել ու լցնել բաժակի մեջ, ավելացնել մեղրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: