Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ
Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դավիթ Անանյանը նշեց՝ առաջինից երկրորդ ընթերցումների ժամանակ նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել, պատգամավորների կողմից առաջարկություններ չեն եղել։ «Իրավական նորմը, որը որ փոփոխում ենք և դրել ենք քննարկման, ըստ էության լավացնող է։ Մենք 2017 թվականի շահութահարկի հաշվարկման համար հարկ վճարողներին հնարավորություն ենք տալիս հիմնական միջոցների ամորտիզացիան ծախսերը հաշվարկելիս ընտրություն կատարել մաշվածության հաշվարկման ուղիղ գծային մեթոդի և փուլինգային եղանակի միջև։ Այն դեպքում, երբ որ փուլինգայինը կընտրվի, այդ եղանակի լավացնող նորմ ենք առաջարկում ենթախմբերի ներմուծման իրավական հնարավորություն»,- նշեց փոխնախարարը։
Նշենք, որ օրենքն ընդունվեց 67 կողմ և 23 դեմ ձայների հարաբերակցությամբ: