Մեգան Մարքլն ամենաոճային հայտնիների վարկանիշում առաջ է անցել Քեյթ Միդլթոնից. Լուսանկարներ
Նախօրեին Lyst ընկերությունը կազմել է այն հայտնիների վարկանիշը, որոնց կարելի էր ընթացիկ տարում ոճի կուռքեր անվանել: Գրում է Elle.ru-ն:
Հետաքրքիր է, որ վարկանիշի չորրորդ հորիզոնականում հայտնվել է դերասանուհի Մեգան Մարքլը` արքայազն Հարիի հարսնացուն, իսկ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը` հինգերրորդում:
Վարկանիշի հեղինակները նման ընտրությունը բացատրել են այն հանգամանքով, որ այս տարի Մեգանը բավական հաջող ցուցադրել է իր նոր` արքայական ոճը` հմտորեն համադրելով կանադական, ամերիկյան և բրիտանական ապրանքանիշերը: Իսկ Քեյթը թեև նույնքան հայտնի է, ինչպես և նախկինում, սակայն վերջին շրջանում մի փոքր զիջում է Մեգանին:
Վարկանիշի առաջատար ճանաչվել է երգչուհի Ռիհանան: Լավագույն եռյակում հայտնվել են նաև Սելենա Գոմեսը և Բելլա Հադիդը: