Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին բացահայտել է Պորոշենկոյին ուղղված իր նամակի բովանդակությունը


  
դիտումներ: 1633

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաստատել է, որ ազատ արձակվելուց հետո նամակ է փոխանցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին Պորոշենկոն հայտարարել է ZIK հեռուստաընկերության եթերում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով, նա «արել է այն, ինչ անում են հաղթողները, մարդիկ, ովքեր վստահ են իրենց իրավացիության հարցում»:

«Ես նրան ասել եմ, որ նա ինձ սխալ է մեղադրել: Դուք չեք կարող չիմանալ, որ ինձ ռուսական գործակալ անվանելը վիրավորանք է: Ինձ ասացին, որ մի քանի օր հետո նախագահը պատրաստ է հանդիպել: Բայց ես ասացի. «Ոչ, այդպես չի լինի: Ես այն մարդը չեմ, ով ներս կմտնի հետևի դռներով», - ասել է Սահակաշվիլին:

Քաղաքական գործիչը հավելել է, որ պնդում է Պորոշենկոյի հետ բաց երկխոսությանը:

Ավելի վաղ Սահակաշվիլին հերքել էր ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունները, որ Պորոշենկոյին նամակ է ուղարկել` առաջարկելով հաշտվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: