Հայերեն   English   Русский  

Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն ձեռքբերում


  
դիտումներ: 507

Հայ-իրանական հարաբերությունները քաղաքական առումով նոր բարձրակետերի հասան 2017 թվականի ընթացքում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա առաջին հերթին հիշեցրեց, որ ՀՀ-ն նախագահի և վարչապետի մակարդակներով այցեր կատարեց դեպի հարևան պետություն: Ավելին՝ Հայաստան է այցելել Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը.« Դա շատ կարևոր այց էր՝ հաշվի առնելով այն, որ այդ այցը միտված էր բացառապես Հայաստանի հետ հարաբերութություններում ճշգրտում մտցնելու, որոշ խնդիրներ պարզելու»,- նշեց իրանագետը:

Ինչ վերաբերում է տնտեսական հատվածում ձեռքբերումներին, ապա կարևորագույն հարցը Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումն է, որը տեղի ունեցավ բոլորվին վերջերս.« Դա շատ կարևոր է ոչ միայն հայ-իրանական հարաբերությունների հարթությունում, այլև Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերությունների համատեքստում և Հայաստան Եվրամիություն հարաբերությունների տեսանկյունից»:

Ըստ իրանագետի՝ այդ ծրագրով ՀՀ-ն կարող է ծառայել որպես հարթակ՝ ոչ միայն հայ-իրանական երկկողմ հարաբերությունները զարգացնելու, այլև Հայաստանի կողմից Իրանի համար դեպի այլ շուկաներ ելք ապահովելու տեսանկյունից, ինչպես նաև իրանական ներդրումներ դեպի ՀՀ հրապուրելու հարցում:

«Աշխարհաքաղաքական առումով Մեղրու ազատ տնտեսական գոտին չափազանց կարևոր խնդիր է լուծել, քանի որ ստեղծվել է բարեկամական երկրի՝ Իրանի հետ սահմանին: Այն մասնավորապես նշանակալի է իրանական ներդրումներ հրապուրելու տեսանկյունից: Օրինակ, խմելու ջուրը, որը կարտադրվի Մեղրու տնտեսական գոտում՝ իրանական կապիտալով, ավելի մրցունակ կլինի մյուս շուկաներում, քան հենց Իրանի ներսում արտադրված նույն ապրանքը»,-նկատեց Վարդան Ոսկանյանը:

Հայ-իրանական հարաբերություններում կարևոր էր նաև երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության խնդիրը, որնհ ընթացքի մեջ է: Կան մասնակի խնդիրներ, բայց շինարարություն շարունակությունը: Ի դեպ, դա իրականացվում է ամբողջովին Իրանի ֆինանսավորմամբ: Իրանական գազի և հայկական էլեկտրաէներգիայի ծավալների մեծացում կլինի:

Իրանագետը գտնում է, որ երկկողմ հարաբերությունները պետք է հարստացնել եռակողմ և քառակողմ ձևաչափի հարաբերություններով: Նման փորձեր կան Թուրքմենստանի և Վրաստանի հետ:

Խոշոր ձեռքբերումներ կան մշակույթի և գիտության առումով:

Տրանսպորտային ոլորտում ծրագրերի իրականացում է անհրաժեշտ: Վարդան Ոսկանյանւ շեշտեց՝ օրակարգում պահել ՀՀ-Իրան երկաթուղու ծրագիրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: