Հայերեն   English   Русский  

Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է միլիարդատեր Շերմանի և նրա կնոջ մահվան պատճառը


  
դիտումներ: 936

CBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է գործարար, Apotex կանադական դեղագործական կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բերնարդ Շերմանի և նրա կնոջ` Խանայի մահվան պատճառը: Գրում է Russian.rt.com-ը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` գործարարին և նրա կնոջը պարանով խեղդամահ են արել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ կասկածելի պայմաններում կանադացի միլիարդատիրոջ ու կնոջ դիերը հայտնաբերվել են Տորոնտոյի իրենց տանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: