Հայերեն   English   Русский  

Մայք Փենսը հետաձգել է այցը Մերձավոր Արևելք


  
դիտումներ: 1002

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հետաձգել է իր այցը Մերձավոր Արևելք:

Այդ մասին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Փոխնախագահ Մայք Փենսը հետաձգել է իր այցը Մերձավոր Արևելք», - գրում է գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման պատճառով հրաժարվել է Փենսի հետ հանդիպում անցկացնել: Իսկ այդ տեղեկությունը Սպիտակ տանը մեծ հիասթափությամբ էին ընդունել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեթղեհեմում պաղեստինցի ցուցարարները որպես բողոքի նշան այրել են Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի դիմանկարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: