Հայտնի են շախմատի Հայաստանի առաջնության անցկացման ժամկետները
դիտումներ: 877
Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին:
Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին:
Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով:
Խաղերը սկիզբը` ժամը 15:00-ին:
Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:
Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը: