Հայերեն   English   Русский  

Գերմանիայի արտգործնախարարն՝ ԵՄ-ին Ուկրաինայի և Թուրքիայի անդամակցության մասին


  
դիտումներ: 2428

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ առաջիկա տարիներին Ուկրաինան և Թուրքիան կկարողանան անդամակցել ԵՄ-ին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նա հայտարարել է Westdeutsche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցի շրջանակներում:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ն պետք է փնտրի այդ երկրների հետ «ավելի սերտ համագործակցության այլընտրանքային ձևեր»:

Որպես օրինակ՝ նա նշել է Մեծ Բրիտանիան, որը մտադիր է հեռանալ միությունից, սակայն սերտ հարաբերություններ կպահպանի Եվրամիության հետ:

Նա նաև հավելել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են հանգեցնել «մաքսային միության ավելի սերտ ձևի»:

Սեպտեմբերին Գաբրիելը հավանություն էր արժանացրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցման գաղափարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: