Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվը 240-ի է հասել
դիտումներ: 748
Հաղորդվել է, որ ավելի քան 100 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում:
Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը, ներկայումս թայֆունի հետևանքով 75 հազար ֆիլիպինցիներ անօթևան են մնացել: Բացի այդ, թայֆունը լրջորեն վնասել է ենթակառուցվածքը և բրնձի շատ դաշտեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպիններում «Տեմբին» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի: