Հայերեն   English   Русский  

Իտալիայում աֆրիկացի ներգաղթյալը փորձել է տոնածառի վրայից հանել տեղադրված խաչը


  
դիտումներ: 2157

Միլանում աֆրիկացի ներգաղթյալը փորձել է բարձրանալ սուրբծննդյան տոնածառի գագաթին, որպեսզի հանի դրա վրա տեղադրված խաչը: Սակայն չարագործի գործողություններն անմիջապես կանխել են ոստիկանության աշխատակիցները: Գրում է Vesti.ru-ն:

Il Giornale պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի երեկոյան՝ Piazza Duca d'Aosta հրապարակում՝ քաղաքի կենտրոնական կայարանի դիմաց: Երբ Գամբիայի 21-ամյա քաղաքացուն հարցրել են նման արարքի պատճառների մասին, նա պատասխանել է՝ ցույց տալով խաչը և ընդամենը նշել, որ «ծառը լավ չէ»:

Աֆրիկացին Իտալիայում բնակվելու թույլտվություն ունի, որը նրան տրամադրել է երկրի հարավում գտնվող փախստականների հարցերով տարածաշրջանային վարչությունը: Երիտասարդին ոստիկանության բաժին են ուղեկցել, իսկ այնտեղից անկայուն հոգեվիճակի նշանների առկայության պատճառով հիվանդանոցում հոգեբուժական փորձաքննության են ուղարկել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: