Հայերեն   English   Русский  

Հնդկաստանում ամբողջ զենքի արտադրությունը հայազգի Նազարի և Գուրգենի ձեռքերում է եղել. Hindu


  
դիտումներ: 1738

Հնդկական Hindu լրատվական պորտալը պատմել է Հնդկաստանի պատմության և մշակույթի մեջ մնացած հայկական ժառանգության մասին: Գրում է Rusarminfo.ru-ն:

Դեռևս 16-րդ դարում Մողոլների դինաստիայի կայսր Աքբար Առաջին Մեծը Նախիջևանի և Ջուղայի շրջաններից հայերին առաջարկել է հաստատվել Ագրայում, որտեղ 17-րդ դարի կեսերին ծաղկող հայկական համայնք է դրսևորվել:

«Աքբարի կինը հայուհի է եղել՝ Մարիամ Զամանի Բեգումը, որի համար 1642թ. կայսրը քաղաքում հայկական եկեղեցի էր կառուցել: Եկեղեցին առանձնանում է ազգային կոլորիտով (Հնդկաստանում հայկական եկեղեցիների մեծ մասը կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին են նմանվում) և խաչի առկայությամբ, որը շուտով սկսեցին պատկերել ամենուր՝ ընդհուպ մինչև տների պատերին և այն դարձել էր անգամ ցանկացած հիվանդության բուժման խորհրդանիշ», - գրում է պարբերականը:

Պորտալն ընդգծում է, որ Հնդկաստանի պատմության մեջ իր ուրույն հետքն է թողել հայ վաճառական Հոջա Պետրուս Արաֆոնը, որին սուրբ են համարում այն պատճառով, որ Կալկաթայի ավերածությունների ժամանակ իր ամբողջ ունեցվածքը բաժանել էր բրիտանացի փախստականներին:

Հնդկաստանի պատմության մեջ որպես ամենահայտնի հայ պորտալը նշել է Շահ Նազար Խանին, որի ձեռքերում է եղել Հնդկաստանում ամբողջ զենքի արտադրությունը: Նրան Բենգալիայի նախարար և գլխավոր հրամանատար Գուրգեն Խանի հետ միասին զենքի արտադրության ոլորտում առավել նշանավոր մասնագետներ են համարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: