Հայերեն   English   Русский  

Իրանում երկրաշարժ է գրանցվել.զոհ և տուժածներ կան


  
դիտումներ: 1067

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսում՝ մայրաքաղաք Թեհրանից ոչ մեծ հեռավորության վրա 4.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Rosbalt.ru-ն:

Բժիշկներն արդեն հայտնում են մեկ զոհի մասին՝ որը կաթված է ստացել: Բացի այդ առնվազն 75 քաղաքացի տարբեր վնասվածքներ է ստացել:

«Գրանցված երկրաշարժի հետևանքով առնվազն 75 տուժածներից բժշկական օգնություն տեղում ցուցաբերվել է 53 տուժածի», - հայտարարել է Ալբորզ նահանգի ճգնաժամային կառավարման վարչության ղեկավար Մեհդի Մեհրուրը՝ նշելով, որ 22 մարդ բժշկական հաստատություններում է գտնվում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են չորեքշաբթի օրը գիշերը՝ տեղական ժամանակով 00.54-ին՝ Թեհրանից գրեթե 40 կմ. հեռավորության վրա: Երկրաշարժի օջախի խորությունը 12 կմ. է կազմել:

Սա վերջին շաբաթվա ընթացքում Իրանում գրանցված երկրորդ երկրաշարժն է, ավելի վաղ կրկին Թեհրանի մերձակայքում 5.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի հետևանքով երկու քաղաքացի էր զոհվել, 100-ը՝ վիրավորվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: