Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն Վրաստանին բարեփոխումների համար 48 միլիոն եվրո կտրամադրի


  
դիտումներ: 1258

Եվրոպական միությունը բարեփոխումների իրականացման նպատակով 48.1 մլն եվրոյի չափով նոր դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Եվրամիության վրացական ներկայացուցչության մամլո ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ դրամական միջոցները տրամադրվել են Վրաստանի պետական բյուջեին 2017 թվականին ձեռք բերված հաջողությունների հիման վրա:

Եվրամիությունում նաև հավելել են, որ այդ միջոցների տրամադրումը նպատակաուղղված է ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում (ԽՀԱԱՀ) Վրաստանի պարտավորությունների հետագա կատարմանը:

Այդ գումարը կուղղվի առևտրի, փոքր և միջին բիզնեսի, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև արդարադատության և կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման համար:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ Եվրամիությունը 32 մլն դոլար է հատկացնելու Վրաստանին `Եվրամիությանն ինտեգրման աջակցելու նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: