Հայերեն   English   Русский  

Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն․ Արա Բաբլոյան


  
դիտումներ: 4732

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնվորապես ասվում է․

Սիրելի հայրենակիցներ,

ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ:

Այս րոպեներին մենք եւս մեկ անգամ ամփոփում ենք մեր մտքերն ու զգացմունքները, համեմատում ակնկալիքներն իրականության հետ` գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունենք:

Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:

Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար: Վստահ եմ, որ մեր երկրի ու միմյանց հանդեպ ունեցած սրտացավությունը, սերը եւ ջերմությունը մեզ կբավականացնեն` հասնելու համազգային, ընտանեկան ու անձնական նպատակներին:

Այդպես միասնաբար 2018 թվականին արժանապատվորեն պետք է նշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը եւ արցախյան շարժման 30-ամյակը:

Սիրելի հայրենակիցներ,

կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն: Թող Նոր տարին երջանկություն ու հաջողություն բերի ձեր ընտանիքներին ու հարազատներին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: