Հայերեն   English   Русский  

​Ձերբակալվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը


  
դիտումներ: 1676

Իրանում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի վերջին սկսված փողոցային ցույցերը հրահրելու համար: Այս մասին տեղեկացրել է al-Quds al-Arabi պարբերականը՝ ըստ Թեհրանում ունեցած «հավաստի աղբյուրների»:

Նշվում է, որ քաղաքական գործչին Շիրազում են կալանավորել: Նրան կալանավորելու օրդեր է տրվել այաթոլա Ալի Խամենեիի հավանությամբ Բուշիրում ցուցարարների առջև ելույթից հետո: Ահամդինեժադը հայտարարել է, որ Իրանի ներկայիս իշխանություններին չեն մտահոգում սովորական մարդկանց խնդիրները, և առհասարակ կառավարությունն անկարող է կառավել երկիրը:

Իրանական լրատվամիջոցները, սակայն, առայժմ Ահմադինեժադի կալանավորման մասին որևէ տեղեկություն չեն հրապարակել:

Հիշեցնենք, որ Իրանում գների աճի պատճառով բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 20 մարդ, ձերբակալվել՝ ավելի քան 450 մարդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: