Հայերեն   English   Русский  

2020 թ. Թրամփը կվերընտրվի ԱՄՆ-ի նախագահ. Սպիտակ տուն


  
դիտումներ: 586

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է 2020 թվականին պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար ցանկացած թեկնածուի դեմ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին: Գրում է Russian.rt.com-ը:

«Անկախ այն հանգամանքից, թե ում անունն է լինելու քվեաթերթիկում ... նրանք ստիպված կլինեն դիմակայել նախագահին, որը ռեկորդային ժամանակահատվածում ունի ռեկորդային ձեռքբերումներ», - CNN հեռուստաալիքը մեջբերում է Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերը:

Նա ընդգծել է, որ տեղյակ չէ, թե արդյոք Թրամփը տեսել է Օփրա Ուինֆրիի ելույթը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ և մեկնաբանել այն հնարավորությունը, որ հեռուստահաղորդավարուհին 2020 թ. կարող է առաջադրել թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար:

«Մենք ողջունում ենք ցանկացած մարտահրավեր, լինի դա Օփրա Ուինֆրին կամ այլ մեկը», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը:

Հունվարի 8-ին կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար Օփրա Ուինֆրին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: