Քենդալ Ջեների պրոբլեմատիկ մաշկը համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել. Լուսանկարներ
22-ամյա Քենդալ Ջեների սև զգեստը (որը նա կրել էր սեռական ոտնձգությունների զոհ դարձած կանանց աջակցելու նպատակով) երկրպագուները գնահատել են, իսկ մոդելի դիմահարդարումը համացանցում բուռն քննարկումների և քննադատության է արժանացել:
Քենդալի լուսանկարների ներքո երկրպագուները բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են թողել և գրել, որ տոնային քսուքի շերտերը նրան չեն օգնել:
Սակայն դրա հետ մեկտեղ մոդելի երկրպագուները պաշտպանել են իրենց կուռքին և գրել, որ չնայած պրոբլեմատիկ մաշկին նա հիասքանչ տեսք է ունեցել: Իսկ Ջեներն, արձագանքելով իր հասցեին հնչող բացասական քննադատություններին, հետևյալ կերպ է մեկնաբանել. «Երբեք թույլ մի տվեք այդ կեղտին ձեզ կանգնեցնել»:
Հիշեցնենք, որ Քենդալը երբեք չի թաքցրել, որ ակնեների խնդիր ունի: 2015թ. նա պատմել էր, թե ինչպես է պայքարում պրոբլեմատիկ մաշկի դեմ, ինչը բացասաբար է անդրադարձել մանկության տարիներին իր ինքնագնահատականի վրա: