Հայերեն   English   Русский  

«Արևմուտքը պետք է աջակցի Հայաստանին. ՀՀ-ի համար դժվար է դիմանալ Ռուսաստանի ճնշումներին». քաղաքագետ


  
դիտումներ: 1086

Ապրիլյան պատերազմը սանձազերծվեց Ռուսաստանի զենքի մատակարարման արդյունքում, սակայն հայկական բանակի շնորհիվ դաշնակցի սադրանքները հաղթահարվեցին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա ընդգծեց ՝ Ադրբեջանը պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցը չէ, և զենքի մատակարարումները բացառապես կոմերցիոն բնույթ են կրում: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և զենքի մատակարարումները մեր երկիր որևէ կարգ չեն խախտում:

Քաղաքագետը գտնում է, որ Արևմուտքը պետք է աջակցի Հայաստանին, քանի որ ՀՀ-ի համար դժվար է դիմանալ նման հզոր պետության՝ Ռուսաստանի ճնշումներին:

Նրա խոսքով՝ զենքի մատակարարումը Ադրբեջան գործում է Իրանի և ՀՀ-ի դեմ: Ըստ նրա՝ Ադրբեջանի հետագա զինումը կարող է խիստ բացասական դեր ունենալ Իրանի հարցում:

Պարոն Շիրինյանը գտնում է, որ Իրանը բացարձակ սխալ քաղաքականություն է իրականացնում Ադրբեջանի հանդեպ, չեզոքություն ցուցաբերում նրա զինման նկատմամբ. «Այդ է պատճառը, որ ամենևին չպետք է ֆետիշացնել այդ երկրի իշխանություննների չեզոք վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանն անընդհատ պետք է ապակայունացնի Ադրբեջանի վիճակը: Այդ երկրին քայքայելու ուղղությամբ պետք է աշխատեն Հայաստանը, Իրանը և թալիշները»:

Լևոն Շիրինյանը Հայաստանի ընդգծեց, որ հինգերորդ շարասյան ուժը չպետք է գործի Հայաստանում. «Այս ուժը չպետք է գործի. Սա նաև պետական ինստիտուտների գործն է: Մենք միշտ պետք է զգույշ լինենք հինգերորդ շարասյունից, որովհետև Հայաստանում նման ուժերի հակում կա: ՀՀ անկախությունը և Արցախի Հանրապետության պաշտպանությունը պետք է բացարձակ արժեք լինի»,- ամփոփեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ համապատասխան աշխատանքի հայկական լոբբին ԱՄՆ-ում կարող է ստանել քրիստոնեամետ նահանգների, օրինակ, Թեքսասի, աջակցությունը, ինչը մեծ օգուտ կարող է տալ Հայաստանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: