Հայերեն   English   Русский  

​Էրդողանը պատմել է Ռուսաստանի դեմ իր պապի կռվի մասին


  
դիտումներ: 663

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր պապն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է Ռուսաստանի դեմ և մահացել: Այս մասին գրում է «Rosbalt» լրատվական գործակալությունը:

«Երբ մեր գյուղի որոշ բնակիչներ վերադարձել են Սարիղամիշի գործողություններից, պատմել են, որ տեսել են՝ ինչպես է իմ պապը ձեռքերում զենք պահած ցրտից մահացել»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Իր հերթին Թուրքիայի ռազմական վարչությունից հայտնել են, որ իրենց արխիվում կան փաստաթղթեր այն մասին, որ Էրդողանի պապ Քեմալը՝ Մուսթաֆայի որդին, Ռիզե նահանգի Ուլուջամի գյուղի բնակիչը, մահացել է 1915 թ-ի հունվարին՝ զինվորական ծառայության ժամանակ:

Սարիղամիշ իճակատամարտը տեղի է ունեցել 1914-1915 թթ.ձմռանը: Այն ավարտվել էր թուրքական զորքերի պարտությամբ: Հաղթանակից հետո ռուսական բանակը իր համար ճանապարհ էր բացել Անատոլիական լեռնաշղթայի խորքեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: