Հայերեն   English   Русский  

ՌԴ Պերմ քաղաքի դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. կա 13 վիրավոր


  
դիտումներ: 1419

ՌԴ Պերմ քաղաքում դիմակներով երկու անհայտ անձինք, որոնք զինված են եղել դանակներով, հարձակում են իրականացրել Մոտովիլիխինսկի շրջանում գտնվող թիվ 127 դպրոցի վրա: Գրում է Gazeta.ru-ն:

Նախնական տվյալներով` չարագործները ձերբակալվել են, իսկ միջադեպի արդյունքում 12 մարդ հոսպիտալացվել է:

Սակայն դանակահարության պատճառները դեռևս անհայտ են մնում: Դպրոցի մյուս աշակերտներին ու ուսուչական կազմին հարևանությամբ գտնվող «Կիտ» առևտրի կենտրոն են տարհանվել:

Ավելի ուշ քննիչները հայտնել են, որ 2018թ. հունվարի 15-ի առավոտյան Պերմ քաղաքում երկու աշակերտների միջև սառը զենքի կիրառմամբ դանակահարություն է տեղի ունեցել, որը փորձել են կանխել դպրոցում գտնվող ուսուցիչներն ու աշակերտները: Միջադեպի արդյունքում աշակերտներից մի քանիսը և մեկ ուսոցիչ վնասվածքներ են ստացել: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: