Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայում Մեգան Մարքլի անվան շուրջ կրկին սկանդալ է ծագել


  
դիտումներ: 1399

Մեծ Բրիտանիայում Անկախության կուսակցության առաջնորդ Հենրի Բոլթոնի ընկերուհուն ժամանակավորապես հեռացրել են կուսակցության շարքերից: Գրում է Vesti.ru-ն:

Բոլթոնի ընկերուհին կուսակցությունից հեռացվել է արքայազն Հարիի ընտրյալի` դերասանուհի Մեգան Մարքլի հասցեին հնչեցրած ռասիստական մեկնաբանության պատճառով:

25-ամյա մոդել Ջո Մարնին հայտարարել է, որ Մեգան Մարքլը կարող է «աղավաղել արքայական արյան մաքրությունը»:

Սակայն ավելի ուշ մոդելը ներողություն է խնդրել հնչեցրած մեկնաբանության համար և հայտնել, որ իր խոսքերը համատեքստից կրճատել են: Իսկ հենց Հենրի Բոլթոնը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել սկանդալը: Սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ կուսակցական գործընկերները նրան կոչ են անում հրաժարական տալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: