Հայերեն   English   Русский  

​Էրդողանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի


  
դիտումներ: 548

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թեկնածությունը կառաջադրի 2019 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը:

Ըստ նրա՝ Էրդողանը, լինելով իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ, նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի որպես կուսակցության առաջնորդ: Մեկնաբանելով նախագահական ընտրություններին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածության հնարավոր առաջադրումը՝ Քուրթուլմուշը նշել է, որ ինքը չի հավատում՝ Գյուլը նման քայլ կկատարի:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել են, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը իր թեկնածությունը կառաջադրի 2019 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահ է եղել 2007-2014 թթ-ին:

2019 թ-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական, խորհրդարանական և քաղաքային ընտրությունները: Ակնկալվում է, որ խորհրդարանական և նախագահական ընտրությունները կանցկացվեն նույն օրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: