Հայերեն   English   Русский  

​Պոռնոաստղը ինտիմ մանրամասներ է պատմել իր և ԱՄՆ ախագահ Թրամփի հարաբերություններից


  
դիտումներ: 1959

Պոռնոդերասանուհի Ստեֆանի Կլիֆորդը, որն ավելի հայտնի է Սթորմի Դանիելս կեղծանունով, 2011 թվականին հարցազրույց է տվել In Touch ամսագրին, որում ինտիմ մանրամասներ է պատմել իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կապի մասին, որը նոր է միայն հրապարակվել:

Սթորմի Դանիելս

Լուրեր են պտտվում, որ Թրամփը պոռնոաստղին 130 հազար դոլար է վճարել լռության համար, սակայն Սպիտակ տունը հերքել է դա:

Հարցազրույցում Սթորմի Դանիելսը պատմել է, որ Թրամփի հետ ծանոթացել է 2006 թվականին՝ գոլֆի մրցաշարի ժամանակ: Աստղի հետ մի քանի բաժակ խմելուց հետո՝ Թրամփը նրան հրավիրել է ընթրիքի, դերասանուհին էլ չի մերժել: Այդ ժամանակ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, զբաղված էր իրենց 3ամսական երեխայի խնամքով:

Սթորմի Դանիելսը պատմել է, որ զարմացել է, երբ ժամանելով հանդիպման վայր՝ Թրամփին տեսել է գիշերային հագուստով և հեռուստացույց դիտելիս: Ընթրիքն ավարտվել է սեռական հարաբերություններով, որը դերասանուհին նկարագրել է որպես ոչ հիշարժան:

«Նրա հետ սեքսը եղել է դասագրքային: Խելահեղ ոչինչ չի եղել, մեկ դիրքով, ինչպես սպասում ես նրա տարիքի մարդուց »,-պատմել է Դանիելսը:

Դրանից հետո, Դանիելսի խոսքով, Թրամփը զանգահարել է իրեն 10 օրը մեկ, խոստացել նկարահանել իրեն հեռուսաշոուերից մեկում և փողերի մեջ պահել:

«Մի անգամ նա ինձ ասաց, որ ես իրեն հիշեցնում եմ իր դստերը՝ Իվանկա Թրամփին, նրա պես խելացի եմ և գեղեցիկ»,-ասում է պոռնոաստղը:

Ստեֆանին և Թրամփը շարունակել են հանդիպել մինչև 2010 թվականը, սակայն ավելի հազվադեպ: Թրամփն այդպես էլ չի կատարել նրան իր հեռուսաշոուերից մեկում նկարահանելու խոստումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: