Հայերեն   English   Русский  

Շախմատ. Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան պահպանում են առաջատարի դիրքերը


  
դիտումներ: 620

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության վեցերորդ տուրից հետո պահպանվում է երկիշխանությունը:

Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանն իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին եւ շարունակում են կիսել 1-2-րդ տեղերը:

Վեցերորդ տուրի արդյունքները. Նարե Առաքելյան-Մարիամ Մկրտչյան՝ 1:0, Աննա Խաչատրյան-Լիլիթ Գալոյան, Սոնա Ասատրյան-Աննա Սարգսյան, Մարիա Գեւորգյան-Սուսաննա Գաբոյան, Մարիա Կորսովա-Սիրանուշ Ղուկասյան՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. Սարգսյան, Կուրսովա՝ 5-ական, Գալոյան, Առաքելյան՝ 3.5-ական, Ղուկասյան՝ 3, Մկրտչյան, Գաբոյան, Գեւորգյան՝ 2.5-ական, Ասատրյան՝ 1.5, Խաչատրյան՝ 1:

Յոթերորդ տուրում միմյանց հետ կխաղան Մկրտչյան-Խաչատրյան, Ղուկասյան-Առաքելյան, Գաբոյան-Կուրսովա, Սարգսյան-Գեւորգյան, Գալոյան-Ասատրյան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: