Հայերեն   English   Русский  

Ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը


  
դիտումներ: 473

Խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է,

որ Արման Ղազարյանը, ով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել ԱրմավիրիմարզիՓարաքարգյուղի տներից մեկնու այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափերով գումար:

Այսպես, նախաքննությամբ պարզվելէ, որ2017 թվականինոյեմբերի 10-ին`«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Արման Ղազարյանը, օգտվելով իր ծանոթ`Արմավիրի մարզի բնակիչ Նորայր Նիկողոսյանին պատկանող ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու դիտավորությամբ այնտեղից վերցրել է Ն. Նիկողոսյանի տան բանալիները: Այնուհետև, իր հանցավոր նպատակն իրականացնելու մտադրությամբ, Ա. Ղազարյանը նույն օրը ապօրինի մուտք է գործել Ն. Նիկողոսյանի`Փարաքարգյուղումգտնվող տուն և այնտեղից հափշտակել 1.200.000 ՀՀդրամ, 538.455 ՀՀ դրամին համարժեք 1105 ԱՄՆ դոլար ու 28.404 ՀՀ դրամին համարժեք 50 եվրո`տանտիրոջը պատճառելովխոշորչափերովգույքայինվնաս:

Հիշյալ հանցավոր արարքի կատարման համար Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդհոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելուև դատարան ուղարկելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: