Հայերեն   English   Русский  

Իմ հայ ընտանիքը երախտապարտ է Ավստրալիային` խաղաղության պայմաններում ապրելու համար. Բերեջիկլյան


  
դիտումներ: 1821

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է, որ իր հայկական ընտանիքը մեծ հարգանքով և երախտագիտությամբ է վերաբերվում Ավստրալիային և դրա ազգային խորհրդանիշներին: Գրում է Rusarminfo.ru-ն: .

«Իմ հայրը դեռևս ամեն օր Ավստրալիայի դրոշը բարձրացնում է մեր ընտանիքի տան բակում: Սա հնարավորություն է նրա համար, որպես նախկին հայ գաղթական, շնորհակալություն ասել այն երկրին, որն ընդունել է իրեն», - Բերեջիկլյանի խոսքերը մեջբերում է «The Australian» պարբերականը` հատվածներ հրապարակելով նրա ելույթից այն մասին, թե ինչու է այդքան կարևոր Նոր Հարավային Ուելս նահանգում հունվարի 26-ը որպես Ավստրալիայի օր տոնելը:

Գլեդիս Բերեջիկլյանը ընդգծել է նաև, որ ինքը և իր քույրը մեծացել են մի ընտանիքում, որտեղ միշտ հպարտացել են իրենց հայկական արմատներով և միևնույն ժամանակ չափազանց շնորհակալ եղել Ավստրալիային խաղաղության և բարեկեցության պայմաններում ապրելու հնարավորության համար:

Ավելի վաղ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել էր, որ շնորհակալ է Քըրք Քըրքորյանին «Խոստումը» ֆիլմի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: