Հայերեն   English   Русский  

​Գյումրիում նախընտրում են աղջիկ ունենալ


  
դիտումներ: 922

2017 թվականին Շիրակի մարզում ծնվել է 3121 երեխա: Ինչպես վիճակագրական տվյալներն են փաստում, միայն Գյումրիում լույս աշխարհ է եկել 1160 երեխա, որից 607-ը Գյումրու ծննդատանը, 553-ը ՛՛Մոր ու մանկան՛՛ ավստրիական հիվանդանոցում:

Մարզում ամենաշատ ծնունդներ գրանցվել են Ախուրյանի մոր ու մանկան կենտրոնում՝ 1149 նորածին:

Անցնող տարում 604 ծնունդ գրանցվել է Արթիկի մոր ու մանկան առողջության պահպանության կենտրոնում, 115 երեխա ծնվել է Մարալիկի առողջության կենտրոնում, 93-ը՝ Աշոցքի ՛՛Տիրամայր Նարեկ՛՛ հիվանդանոցում:
Վերջին տարիների վիճակագրությունը նաև փաստում է՝ նորածին տղաների և աղջիկների թիվը գրեթե հավասարվում է: Միայն Շիրակի մարզում 2017-ին ծնվել է 1633 տղա և 1527 աղջիկ:
Մարզի առողջապահության վարչությունը 2017-ի տվյալներն ամփոփել ու պարզել է՝ Շիրակում մեկ տարում ծնվել է 35 զույգ երեխա, որից 8-ը լույս աշխարհ են եկել Գյումրու ծննդատանը, 15-ը Ախուրյանի մոր ու մանկան կենտրոնում, 3-ը Գյումրու ՛՛Մոր ու մանկան՛՛ ավստրիական հիվանդանոցում, 8-ը Արթիկի մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոնում, 1-ը Աշոցքի ՛՛Տիրամայր Նարեկ՛՛ հիվանդանոցում:
2017 թվականին Շիրակի մարզում ծնվել է երկու եռյակ, երկուսն էլ Գյումրու ծննդատներում:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: