Հայերեն   English   Русский  

Բելգիայում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանների վրա


  
դիտումներ: 671

Բելգիայում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է ոստիկանների վրա, իսկ իրավապահ մարմինների ներկայացուցիչները որպես պատասխան հրազեն են կիրառել: Գրում է Russian.rt.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Գենտ քաղաքում: Le Soir պարբերականի փոխանցմամբ՝ ներկայումս հարձակումն իրականացրած անձը հիվանդանոց է տեղափոխվել:

Հաղորդվել է, որ միջադեպը գնահատվում է որպես լուրջ: Այս փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանակով զինված երեք բանտարկյալներ հարձակման են ենթարկել Կորսիկայի Բորգո կոմունայում գտնվող բանտի անվտանգության աշխատակիցների վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: